National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.11.2018
Արա Բաբլոյանն ընդունել է Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Նորա Արիսյանի գլխավորած պատվիրակությանը, որը մեր երկիր է այցելել Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով:

Արա Բաբլոյանը, ողջունելով հյուրերին անդրադարձել է երկու ժողովուրդների պատմական անցյալին ու ավանդույթներին, տարբեր ձեւաչափերով արդյունավետ համագործակցությանը:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Սիրիայի ու նրա քաղաքացիների անվտանգությունը եւ հույս հայտնել, որ շուտով խաղաղություն ու կայունություն կհաստատվի:

Անդրադառնալով երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանն ու զարգացմանը` Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ է համարել խորհրդարանականների ակտիվ շփումներն ու փոխայցերը:

Հյուրերը, բարձր գնահատելով երկկողմ արդյունավետ փոխգործակցությունը, շնորհակալություն են հայտնել Հայաստանին դժվար պահերին իրենց կողքին լինելու ու սիրիացի ժողովրդին սատարելու համար:

Պատվիրակության անդամները Սիրիա-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել հայ համայնքի դերը, որը Սիրիայի հասարակության անբաժան մասն է եւ մեծ ներդրում ունի երկրի զարգացման գործում:


21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am